ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է մինչև սեպտեմբեր Գերմանիայից դուրս բերել 9.5 հազար ամերիկացի զինվորականի, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրին:
Այժմ Գերմանիայում 34.5 հազար ամերիկացի զինվորական կա. նրանց թիվը կկրճատվի մինչև 25 հազարի: Գերմանիան հնարավոր է համարում 52 հազար ամերիկյան զինծառայողների տեղակայումը երկրի տարածքում:
Նշվում է, որ այս հարցով քննարկումներ են իրականացվում դեռ սեպտեմբերից: