Friday, 26 04 2024
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել

Ռուսաստանը միշտ մեզ ծանր պահերին «քցել» է, ժամանակն է Հայաստանը տագնապ հայտարարի

Վրաստանը Հայաստանին օգնություն է առաջարկում կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործում: «Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ բացի կառավարական մակարդակից՝ Վրաստանում տարբեր քաղաքական ուժեր ու հասարակական կազմակերպություններ սկսել են Հայաստանին աջակցելու նախաձեռնությամբ հանդես գալ: Դա բարեկամական ժեստ է: Համաճարակային իրավիճակը եթե բարդանա, մենք կունենանք լուրջ խնդիրներ նաև միջազգային հանրության հետ առնչվելիս: Կան եվրոպական երկրներ, որոնք հայտարարել են, որ խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներին մուտք գործել Հայաստան, դա նշանակում է, որ մեզ մոտ բարդ վիճակ է, և աջակցությունը Հայաստանին խրախուսելի է: Մեր կառավարությունը չպետք է ամաչի, պետք է տագնապ հայտարարի և միջազգային հանրությանը խնդրի լրջագույնս աջակցել՝ և՛ մասնագետներով, և՛ սարքավորումներով: Հայաստանը ունի սակավ ռեսուրսներ, հիմա ծանր է վիճակը, պետք է դիմի օգնության»:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով նույնպես, անշուշտ, պետք է բռնել Վրաստանի՝ բարեկամաբար մեկնած ձեռքը: «Եթե հնարավորություն կա որևէ օգնությունից օգտվելու, պետք է օգտվել: Վրաստանի քայլը դրական է, մենք միայն շնորհակալ պետք է լինենք… Եթե որևէ երկիր կարողանում է օգնել իր հարևան երկրին, դրանով բարձրանում է նաև նրա միջազգային հեղինակությունը»:

Մեր այս բարդ վիճակում, երբ Վրաստանն աջակցության պատրաստակամություն է հայտնում, մեր մյուս բարեկամ երկիրը՝ Ռուսաստանը առաջարկում է գազի գինը թանկացնել: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ստեփան Գրիգորյանն ընդգծեց. «Ռուսաստանը միշտ էլ ծանր պահերին մեզ «քցում էր». հիշենք՝ երբ Վանի հերոսական ճակատամարտի ժամանակ, երբ ժողովուրդը պայքարում էր թուրքերի դեմ, 10-20 կմ հեռավորության վրա գտնվող ռուսական զորքերը չեկան, չաջակցեցին, մինչդեռ պարտավոր էին… Ռուս ժողովուրդը հոյակապ ժողովուրդ է, բայց իշխանությունը, պետական համակարգը հիմնված է շահերի վրա և այսպիսի քայլեր է անում: Գազի գնի թանկացման հարցում ես շանտաժի տարրեր տեսա, Ռուսաստանի այսօրվա իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել»:

Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ մի քանի հանգամանք կա. «Որքան էլ Ռուսաստանը և Հայաստանը առանձին իրավիճակներում կարող են ունենալ համատեղ նպատակներ, Հայաստանի նոր իշխանությանը Ռուսաստանում չեն համարում բարեկամական… Եվ եթե ստեղծվում է իրավիճակ, երբ կարելի է ճնշում գործադրել Հայաստանի իշխանության նկատմամբ, այդ հնարավորությունից Ռուսաստանը երբեք չի հրաժարվում, և այդ հնարավորությունն այսօր կա: Երկրորդ հանգամանքն այն է, որ Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է ստանալ օգուտ, բայց Հայաստանն այս պահին համարյա ոչինչ չի կարող առաջարկել Ռուսաստանին, և Ռուսաստանը իր գազային քաղաքականությունը այնպես է զարգացնում, որ մեզ համար խնդիրներ առաջանան, երրորդ՝ նախագահ Պուտինը հայտարարեց, որ այդ հարցում պետք է հենվել շուկայական սկզբունքների վրա… Սա տարօրինակ հայտարարություն է»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում