Այսօր կայացան Ուկրաինայի առաջնության 3-րդ տուրի հանդիպումները: «Մետալուրգ»-ը, որի կազմում խաղում են Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ, մրցակցի հարկի տակ 4:2 հաշվով զիջեց «Վորսկլա»-ին: Չնայած գրանցված գոլերի քանակին, հանդիպումն ամենևին էլ դիտարժան չէր և խփված գոլերը բացառապես թիմերի պաշտպանությունում գործած սխալների արդյունք էին:
Նշենք, որ Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելլին «Մետալուրգ»-ի մեկնարկային կազմում էին, իսկ Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ մտավ 62-րդ րոպեին:
«Շախտյոր»-ը «Դոնբաս Արենա»-ում ընդունեց «Կարպատի»-ին և մեծ դժվարությամբ կարողացավ պարտության մատնել լվովցիներին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 80-րդ րոպեին:
Հանդիպման 38-րդ րոպեին Ավելարը առաջ մղեց հյուրերին, սակայն երկրոդ խաղակեսում Վիլյանի (50 ր.) և Տեյշիերայի (73 ր.) դիպուկ հարվածները կամային հաղթանակ բերեցին «Հանքափորներ»-ին: «Շախտյոր»-«Կարպատի»` 2:1:









































