Արտասահմանյան հաքերային խմբերն առցանց հարձակվել են ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի և դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի նախընտրական գրասենյակների վրա, հաղորդում է Associated Press- ը՝ վկայակոչելով Google- ի հայտարարությանը:
Թրամփի գրասենյակի վրա հարձակումն իրականացրել է չինական հաքերային խմբավորումը, Բայդենի գրասենյակի վրա հարձակվել են Իրանցի հաքերները, Twitter-ի իր էջում հայտարարել է Google-ի՝ սպասռնալիքների վերլուծության բաժնի ղեկավար Շեյն Հանթլին։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկատվությունը։
Հաքերների թիրախը նախընտրական շտաբների աշխատակիցների անձնական հաշիվներն են եղել։ Google-ում նշել են, որ հարձակումները հաջող համարելու որևէ պատճառ չկա։