ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում ենք, որ հունիսի 6-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։
«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 4-ին (ժամը՝ 19։00-ից 22։00-ն), հունիսի 5-ին (ժամը՝ 10։00-ից 22։00-ն) և հունիսի 6-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Հաշվառումը կմերնարկի հունիսի 6-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։
Ստորև հրապարակում ենք հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 1685 համարը)»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
https://www.facebook.com/armembrus/posts/1132905940427875?__xts__[0]=68.ARD_IXd5ZMjfGQa9hRZvhrIbIyfQo00q_b5AAHXwOkOHop_lpypSsknk8_BvukBEHDyHW39UVYgkatDMjVbvb62OOydjXq0yu9tubHnncOgiCWy5b549fZdKrflw9-ZdjxQ2oibtePSQOtyprhxNL0rc8gbj3oYsFAQc1CdX07yEqZJdC4RNQEg4cZeKna7B9Zi8AY8yz0E-wb47PfrcEenGNRs6oZsg1ukDBJ-ZmGpC9SYY3zh1gRn-KoPACfPDlFgFEUHftkaIL0Q0e2phHULEUYq3mNUqUEJhzf5cr3a0rRsLaUxODCEDq2tk5-bmB2wVnJZ3qRS1Bf-suEREtmKBcQ&__tn__=-R