Լրագրող Մկրտիչ Կարապետյանի կարծիքով՝ առաջիկայում անհրաժեշտ է կրկին վերադառնալ սահմանափակումների ռեժիմին, քանի որ թվերը նվազման միտում չունեն, բայց շեշտում է՝ այս հարցում էլ պետք է իշխանությունը զգոն լինի, որպեսզի չուշանա։ Անդրադառնալով ոստիկանության գործունեությանը այս օրերին, նշում է՝ վերջին 3 օրում նոր նկատելի է այդ աշխատանքը, իսկ մայրաքաղաքից դուրս, ըստ նրա, պատկերը շատ վատ է։ Մկրտիչ Կարապետյանն անդրադառնում է նաև Միքայել Մինասյանի մեղադրանքներին, թե իշխանությունները զբաղված են ապօրինի զենքի վաճառքով, անարդյունավետ գործարքներով, խոսում Դավիթ Գալստանի՝ «Պատրոն Դավիթի» մասին, ներկայացնում իր հետաքննությունից մի հատված։