Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Ադրբեջան. պատերազմի վետերանները ծանր կացության մեջ են

Հաշմանդամ դարձած ադրբեջանցի նախկին զինծառայողները մեղադրում են իշխանություններին նախատեսված անվճար բուժօգնությունից իրենց զրկելու մեջ:

Վետերանների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները պնդում են, որ նախկին զինվորները, որոնցից շատերը վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, ստիպված են վճարել բուժօգնության համար, որը պետք է նրանց տրամադրվեր անվճար հիմունքներով, իսկ վերականգնողական կենտրոններում հնարավոր է բուժվել միայն կաշառք տալու դեպքում:

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը պնդում է, որ պատերազմի վետերաններին բուժօգնություն տրամադրելու նպատակով միջոցներ է տրամադրում: Նախարարությունն ընդունում է, որ բժիշկների և բուժքույրերի շրջանում լինում են կաշառակերության դեպքեր, սակայն նշում է, որ մարտին գործարկված մեծ հակակոռուպցիոն ծրագիրը, որի շրջանակներում բժշկական անձնակազմի տասնյակ անդամներ են աշխատանքից ազատվել և կարգապահական տույժերի ենթարկվել, արդեն դրական արդյունքներ է ունեցել:

Այնուամենայնիվ, վետերանների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները նշում են, որ այս ամենը ոչ մի կերպ չի բարելավել իրենց անդամների իրադրությունը. նրանք շարունակում են վճարել իրենց տրամադրվող դեղորայքի և բուժօգնության համար:

Այսպես, 22-ամյա Ռամին Իբադովը հուսահատությունից հունիսի 24-ին ինքնասպան էր եղել, երբ նրան հրաժարվել էին անվճար բժշկական օգնություն տրամադրել:

2008-ին Ադրբեջանի բանակում ծառայող Իբադովը հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքի մոտ տեղադրված ականի վրա էր կանգնել՝ զրկվելով ոտքից և գլխուղեղի վնասվածք ստանալով:

«Յենի Մուսավաթ» թերթին տրված հարցազրույցում Իբադովը փորձել էր բարձրաձայնել իր դժվարին կացության մասին.

«Օրենքի համաձայն՝ նման վնասվածքների դեպքում ինձ պետք է առաջին կարգի հաշմանդամի կարգավիճակ տրամադրեին, մինչդեռ ես 2-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ եմ ստացել: Ընտանիքիս ու փոքր երեխայիս հետ ապրելու տեղ չունեմ, նրանց պահելու միջոցներից էլ զուրկ եմ»:

«Երբ բանակ գնացի, կատարելապես առողջ էի, բայց տուն վերադարձա հաշմանդամի կարգավիճակում, ով ի վիճակի չէ աշխատել: Ստացածս փոքր թոշակով ոչ մի կարիք չենք կարողանում հոգալ: Նույնիսկ անվճար բուժօգնություն չեմ ստանում»:

Իբադովի ինքնասպանությունից հետո պատերազմի հաշմանդամների իրավունքները ուշադրության կենտրոնում հայտնվեցին, սակայն սա նման կարգի նախազգուշացման առաջին դեպքը չէ:

Անցյալ տարի ևս մեկ այլ նախկին զինծառայող Ֆիզուլի Հուսեյնովը, ով ցած էր նետվել շենքի երկրորդ հարկից, բայց չէր զոհվել, հետագայում հայտարարել էր, որ այս քայլին դիմել էր հուսահատությունից, քանի որ չէր կարողանում ընտանիքը պահել ստացած պետական թոշակով:

Նույն օրը ղարաբաղյան պատերազմի վետերան Ֆիզուլի Ալիևը փորձել էր կտրել երակները Բաքվի կենտրոնական հիվանդանոցներից մեկում, երբ նրան հրաժարվել էին անվճար բուժօգնություն տրամադրել:

Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անար Գադիրլին, մեկնաբանելով տեղի ունեցածը, կտրականապես հերքել էր նախկին զինծառայողներին անվճար բուժօգնությունից զրկելու փաստը՝ կասկածի տակ դնելով ինքնասպանության փորձ կատարածների հոգեկան վիճակը:

«Հաշմանդամներին պետպատվերով բժշկական օգնություն է տրամադրվում հիվանդանոցներում, բացի դրանից, նրանք անվճար հիմունքներով են դեղորայք ստանում: Պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձածները հիվանդ մարդիկ են: Հաճախ, նրանց նյարդերը լավ վիճակում չեն լինում: Երբեմն նրանք ստիպված են լինում սպասել, որպեսզի վերականգնողական կենտրոններում տեղեր ազատվեն: Երբ նրանց հետ այս թեմայով խոսում ես, նրանք սա անտարբերություն են համարում: Սակայն մենք մեծ ուշադրություն ենք դարձնում յուրաքանչյուր դեպքին»,- հայտարարել է նա:

Պատերազմի հաշմանդամների իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ խնդիրը միայն անվճար բուժօգնությունը չէ:

«Ղարաբաղի հաշմանդամների միության» մամլո խոսնակի խոսքերով՝ եթե նախկինում պատերազմի հաշմանդամներին անվճար բուժօգնություն էր տրամադրվում, ապա ներկայում նրանք գրեթե հնարավորություն չունեն փոխել իրենց վերջույթների [հնացած] պրոթեզները:

Ղարաբաղյան հակամարտության ընթացքում՝ 1993-ին, ականի պայթյունի հետևանքով ոտքը կորցրած Մամեդհասան Հասանովը ներկայում իրավաբան է և ղեկավարում է «Ականների զոհեր» նախաձեռնող խումբը:

Չնայած Հասանովն առաջին՝ ամենածանր, կարգի հաշմանդամ է, նրա խոսքերով, չի կարողանում անվճար համակարգային բուժում ստանալ: Այժմ, ամեն անգամ, երբ անհրաժեշտ է հիվանդանոց գնալ, Հասանովը ստիպված է լինում ընկերներից պարտքով գումար վերցնել:

«Դժբախտաբար, այս «անվճար բուժօգնությունը» գոյություն ունի միայն թղթի վրա: Մենք միայն ցավազրկողներ և ներարկիչներ ենք անվճար ստանում: Բայց համակարգային բուժում ստանալու համար ստիպված եմ դիմել ընկերներիս ու բարեկամներիս օգնությանը: Ստացածս չնչին թոշակով ստիպված եմ վճարել իմ թանկարժեք դեղերի համար», – դժգոհում է նա՝ վերհիշելով Խորհրդային տարիները, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները ստանում էին «անվճար բուժօգնություն, բնակարան, մեքենա, ամառանոց և ամեն տարի անվճար արձակուրդ էին մեկնում: և այս ամենը ստանալու համար նրանք ստիպված չէին լինում սպասել իրենց հերթին»:

«Իսկ երբ մենք ենք ինչ-որ բան խնդրում, պատասխանում են, որ պետք է սպասել», – հավելում է նա:

Առողջապահության նախարարության մամլո խոսնակի այն հայտարարությունները, թե նախկին զինծառայողները չափազանց զգայուն են [իրենց հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի նկատմամբ] կամ հոգեկան խանգարումներ ունեն, միայն Հասանովի արհամարհանքին արժանացան.

«Իհարկե, նրանք նյարդային համակարգի խանգարումներ ունեն. ինչպե՞ս կարող ես հանգիստ լինել, երբ առողջությունդ ես զոհաբերել երկրիդ համար, բայց ստիպված ես ամեն քայլափոխին պայքարել անազնիվ պաշտոնյաների մեծամտության դեմ: Իհարկե, հաշմանդամներն անընդհատ կրկնում են, որ հիվանդանոցներում տեղ չկա, սակայն պատճառն այն է, որ պաշտոնյաները վաճառում են այս տեղերը այն հիվանդներին, ովքեր պատերազմի վետերաններ չեն: Այս ամենը նրանց դրդում է հուսահատ արարքների, այդ թվում՝ ինքնասպանության»:

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած նախկին զինծառայողների համար նախատեսված 10 վերականգնողական կենտրոններ կան, սակայն իշխանությունները պնդում են, որ անհրաժեշտության դեպքում հաշմանդամերին կարող են ուղարկել արտասահման բուժվելու: Այս տարի պետական բյուջեից 23 միլիոն դոլար պետք է հատկացվի նոր վերականգնողական կենտրոնների և հատուկ կացարանների կառուցման համար:

Ղարաբաղյան պատերազմի նախկին մարտիկներին ներկայացնող «Հաշմանդամ ինտերնացիոնալիստ զինվորների հիմնադրամ»-ի ղեկավար Սարրաֆ Օրուջը նշում է, որ առողջապահության ոլորտում յուրացումների մասշտաբներն այնքան մեծ են, որ 2009-ին կառավարությունը հատուկ հանձնաժողով էր ստեղծել այս ամենի դեմ պայքարելու համար:

«Սակայն այս հանձնաժողովը ոչինչ չփոխեց, քանի որ այն զուտ պաշտոնական բնույթ է կրում: Այն դեռևս ոչ մի լուրջ հանցագործություն չի բացահայտել: Ոչ մի պաշտոնյա չի պատժվել, չնայած պատերազմի հաշմանդամներից շատերը բողոքում են, որ ժամանակին անվճար բուժօգնություն չեն ստանում»,- ասում է նա:

Օրուջի խոսքերով՝ մի շարք վերականգնողական կենտրոններում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կառավարությունը միջոցներ է տրամադրել բաժանմունքների կապիտալ վերանորոգման համար, սակայն իրականում միայն կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվել: Նա հավելում է, որ նախապես դեղորայքի և վերջույթների պրոթեզավորման համար նախատեսված ֆինանսական միջոցներն այդպես էլ չեն օգտագործվել անվճար բուժօգնության տրամադրման նպատակով:

«Պատերազմի հաշմանդամները կարողանում են վերականգնողական կենտրոն մուտք գործել միայն կաշառք վճարելու դեպքում: Նրանց, ովքեր հրաժարվում են կաշառք վճարել, ասում են, որ պետք է սպասել, քանի որ այս վերականգնողական կենտրոններում բոլոր տեղերը ենթադրաբար զբաղված են: և արդեն երկու-երեք տարի է անցել, ինչ նրանցից որևէ մեկը բուժվել է արտասահմանում»:

Օրուջի նկարագրությունները համընկնում են Ալիյուսիֆ Քազիմովի դեպքի հետ, ում դեռևս անհանգստացնում են ղարաբաղյան պատերազմի ժամանակ ստացած հրազենային վնասվածքները.

«Արդեն ավելի քան մեկ տարի է՝ չեմ կարողանում հիվանդանոցում բուժվել: Ինձ անընդհատ ասում են, որ տեղ չկա: Բայց իմ ծանոթներից մեկը… ով չի կռվել Ղարաբաղում և հաշմանդամ է դարձել ավտովթարի պատճառով, փող է տալիս և տարին երկու անգամ բուժվում այդ հիվանդանոցում»:

Քազիմովը պատմում է, որ երկար ժամանակ պայքարել է, որպեսզի իր աներորդին, ով վիրավորվել է կոտորակառմբի պայթյունի հետևանքով և այժմ ոսկրախտով է տառապում, կարողանա [անվճար] բուժվել:

«Երկու տարվա նամակագրությունից հետո, ես, վերջապես, կարողացա աներորդուս համար բուժօգնության իրավունք ձեռքբերել: Նա պատերազմի հաշմանդամ է և նույնիսկ ավելի վատ վիճակում է, քան ես: Բուժումը պետք է անվճար լինի, բայց դեղորայքը պետք է ինքներս գնենք, որովհետև բժիշկներն անընդհատ ասում են, թե այս կամ այն դեղը չունեն: Մենք միշտ էլ ստիպված ենք եղել վճարել բժիշկներին, բուժքույրերին ու հավաքարարներին, որպեսզի նրանք իրենց պարտականությունները կատարեն ու մեզ հետ պատշաճ ձևով վարվեն»,- նշում է նա:

Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Գադիրլին, մեկնաբանելով Քազիմովի խոսքերը, հաստատում է, որ բժիշկների և բուժանձնակազմի այլ անդամների շրջանում կարող է կաշառակերություն լինել, սակայն հերքում է, որ նման վարմունքը քաջալերում կամ հանդուրժում են իշխանական օղակները.

«Այս տարվա մարտին առողջապահության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծել, որի իրականացրած ներքին հետաքննության շնորհիվ գլխավոր բժշկական կենտրոնների 21 ղեկավարներ իրենց անազնիվ վարքագծի համար հեռացվել են աշխատանքից, իսկ ևս 54-ը՝ խստորեն պատժվել: Նաև թեժ գիծ է ստեղծվել, որի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկացնել մեզ իրենց խնդիրների մասին»:

«Պատերազմի հաշմանդամների բուժումն անվճար է, նրանք նաև պետք է անվճար հիմունքներով դեղորայք ստանան: Եթե այս իրավունքները խախտվում են, նրանք կարող են զանգահարել թեժ գծի հեռախոսահամարին: Նախարարությունն անպայման կքննի յուրաքանչյուր բողոք և կպատժի մեղավորներին: Իսկ եթե որևէ մեկն ապացույցներ ունի, որ պատերազմի վետերանների համար նախատեսված բյուջեի միջոցները յուրացվում են, ապա պետք է այս մասին տեղեկացնի ոստիկանությանը», – հավաստիացնում է առողջապահության նախարարության խոսնակը:

Սակայն վետերանների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներն այլևս չեն վստահում նման հայտարարություններին:

«Կոռուպցիայի դեմ այս ողջ պայքարը պարզապես ցուցադրական բնույթ է կրում: Մի քանի կաշառակեր պաշտոնյաների են հեռացրել՝ փոխարինելով նրանց ուրիշներով: Ավելի քան երկու տարի մենք չենք կարողանում անվճար դեղորայք և բուժում ստանալ: Այս առողջապահական «զտումների» արդյունքում ոչինչ էլ չի փոխվել», – ասում է «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի մամլո խոսնակ Ռեյ Քարիմօղլուն:

Առանձնացնելով առողջապահության նախարարության ստեղծած թեժ գիծը՝Քարիմօղլուն հավելում է. «Այս թեժ գիծը նույնպես պարզապես ցուցադրական բնույթ ունի: Անձամբ ես զանգահարել և բողոքել եմ՝ նշելով որոշակի հիվանդանոցը և որոշակի պաշտոնյաների անունները, սակայն դա ոչ մի արդյունք չտվեց: Մենք դեռևս ստիպված ենք վճարել բոլոր բժշկական ծառայությունների համար»:

Գյուլնազ Քանբարլին ազատ լրագրող է Ադրբեջանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում