Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը:
«Այն, ինչի ականատեսն ենք, նշանակում է, որ այս մոլեգնող համավարակի շրջանում կա հսկա խզում խորհրդարանի և կառավարության միջև. սա անթույլատրելի է»,- հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա կոչ արեց ավելի ինտենսիվ քննարկումների շարք սկսել մասնագիտական համքարության ներկայացուցիչների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: