Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի 786 նոր դեպք է հաստատվել։ Covid-19-ը 22 մարդու մահվան պատճառ է դարձել, առողջացել է՝ 974-ը։
Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 165․555-ի, մահացածների թիվը՝ 4․585-ի։ Կորոնավիրուսից մինչ օրս բուժվել է 129․21 մարդ։
Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 32․325 թեստ, մինչ օրս կատարված թեստերի թիվը 2 մլն 103․044 է կազմում։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի տեղեկացմամբ՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդների թիվը հետզհետե նվազում է։