Լուրեր
Այս նախագիծը ներդրումային միջավայրին աջակցո՞ւմ է, թե՞ խանգարում. Մանուկյանը՝ Մելքումյանին
  • 12:13
  • 2020-06-02
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Այս նախագիծը ներդրումային միջավայրին աջակցո՞ւմ է, թե՞ խանգարում, որովհետև քաջալերվում են պասիվ վարքագիծը և պասիվ եկամուտները: Մինչդեռ դուք բազմիցս խոսել եք այն մասին, որ ներդրումային միջավայրի ավելի ագրեսիվ գործունեություն է պետք»,- նախագծի հեղինակ` ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը` հավելելով, որ բիզնես գործունեության ցանկությունն է նվազելու:

Նա առաջարկեց հարցը գրչի մի հարվածով լուծել:

Ի պատասխան` Միքայել Մելքումյանն ասաց. «Ինձ ու ձեզ չեն հարցնելու` ավանդը դնեն բանկում, թե տանեն մի ուրիշ տեղ: Եթե կա մեխանիզմ, որ այդ ավանդը դառնա ներդրում և գնա ուրիշ տեղ, հաստատ գնալու է: Ճիշտ եք ասում` պասիվ է, բայց քիչ ռիսկային է»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *