Քիչ առաջ ավարտվեց Գերմանիայի սուպերգավաթի հանդիպումը: «Շալկե 04»-ը ետխաղյա 11-մետրանոց հարվածներով պարտության մատնեց երկրի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ին և պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Գերմանիայի սուպերգավաթակիր:
Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասները, իսկ 11-մետրանոց հարվածներն ավելի դիպուկ իրացրին «Շալկե»-ի ֆուտբոլիստները: Հանդիպման հերոսն, անշուշտ, տանտերերի դարպասապահ Ռալֆ Ֆարմանն էր, ով ոչ միայն հրաշալի գործեց ամբողջ հանդիպման ժամանակ և մի քանի անգամ անհավանական կերպով փրկեց իր թիմին, այլև` երկու 11-մետրանոց հարված ետ մղեց: «Շալկե 04»-«Բորուսիա Դ.»` 0:0 (4:3):







































