Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատախազության 2019 թվականի հաղորդումը:
«Արտերկրում գտնվող և հետախուզման մեջ գտնվողների հարցաքննությունը կարո՞ղ է կազմվել տեղում` մեր քննիչների կողմից: Արտահանձնման քանի՞ պահանջ ունենք ներկայացված, և դրանք քննարկման ի՞նչ փուլում են, «շունչ ստացած» քանի՞ գործ ունենք այս պահին»,- Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Արփինե Դավոյանը:
Գլխավոր դատախազը, սակայն, թվեր չկարողացավ ներկայացնել:
Մանրամասները՝ տեսանյութում: