Բելառուսի ՆԳՆ փոխնախարար Գենադի Կազակևիչի խոսքերով ՝ երկրում նախագահական ընտրություններից առաջ իրավիճակի լուրջ սրացում է նկատվում։
Մենք հաստատում ենք, որ նախագահական ընտրություններից առաջ իրավիճակը լրջորեն լարվում է », – նրա խոսքերն է մեջբերում Ինտերֆաքսը:
Միևնույն ժամանակ, փոխնախարարը նշել է, որ «խոսքը չի գնում իրավակարգի մեկանգամյա խախտումների մասին․ ծրագրված ակցիաներ են կազմակերպվում»:
Բելառուսի քաղաքացիները երկրի նախագահ կընտրեն օգոստոսի 9-ին: Այս պահին նախագահի թեկնածուները աջակցության ստորագրություններ են հավաքում: