Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել

Գուցե խուսափում են, որ կդիտարկվեն ԿԳԲ-ի դեռևս չբացահայտված ագենտնե՞ր, իրենք գող՝ սիրտը դող

Մայիսի 30-ին տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը, որի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։

Կուսակցության նախագահ միաձայն ընտրվել է Արթուր Վանեցյանը: Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Արա Սահակյան, Արսեն Բաբայան, Արմինա Դարբինյան, Խաչիկ Գալստյան, Ռոբերտ Հարությունյան,  Ժասմենա Ասրյան, Սոս Հակոբյան,  Նարինե Ադոնց:

«Հայրենիք» կուսակցությունը գործելու է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

– Պարոն Հայրապետյան, ի՞նչ կարծիք ունեք Վանեցյանի նորաստեղծ այս կուսակցության ու դրա կազմի մասին, ինչպես նաև որդեգրած քաղաքական ուղղության մասին՝ աջ կենտրոնամետ:

– Պահպանողականը պարտավոր է ողջունել ցանկացած նորի ծնունդ, ուստի ես էլ ողջունում եմ: Որևէ կուսակցության մասին հնարավոր է կարծիք կազմել ծավալած գործունեությունից, իսկ այս կուսակցությունը դեռ նորածին է: Հրապարակված կազմից ճանաչում եմ միայն Արա Սահակյանին, որը խելացի մարդ է: Իսկ որ կուսակցությունն իրեն հռչակել է աջ-կենտրոնամետ, դա բավականին հուսադրող է. նշանակում է՝ հանրության մեջ արդեն գիտակցվում է դրա անհրաժեշտությունը: Ընդհանրապես այդպիսին՝ աջ-կենտրոնամետ, այսինքն՝ պահպանողական, կուսակցություններ Հայաստանում կան: Թող այս մեկն էլ լինի, ի՞նչ կա որ:

 – Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդելու այս կուսակցությունն ու դրա ղեկավար Արթուր Վանեցյանը:

– Ընդհանրապես աշխարհի բոլոր կուսակցություններն ու դրանց լիդերները հետապնդում են իշխանության նպատակ – ամբողջությամբ կամ մասնակի: Հակառակը դեմ կլիներ տրամաբանությանը:

– Այս կուսակցությունն արդյո՞ք կարող է քաղաքական լուրջ ուժ դառնալ դաշտում:

– Ժամանակը ցույց կտա, թեև դաշտ ինչպես չի եղել, այնպես էլ հիմա չկա: Մենք բաց թողեցինք եզակի հնարավորությունը՝ երկիրը սևերի և սպիտակների բաժանելով:

– Մամուլում և սոցցանցում տարբեր  տեսակետներ են հնչում Վանեցյանի վերաբերյալ: Գերակշռող մեծամասնությունն այն մասին է, որ ծանրակշիռ հասարակական-քաղաքական  հետագիծ ունեցող, հանրության մեջ վստահություն վայելող որևէ անձ չի ցանկանում այսպես ասած՝ գործ ունենալ Վանեցյանի հետ կամ համալրել նրա կուսակցության շարքերը: Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞ւ է այդպես:

– Գուցե խուսափում են, որ կդիտարկվեն որպես ԿԳԲ-ի դեռևս չբացահայտված ագենտնե՞ր: Չգիտեմ: Իրենք գող՝ սիրտը դող:

– Մամուլը բազմիցս գրել է Արթուր Վանեցյան-Միքայել Մինասյան ստվերային համագործակցության մասին: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրերս հանդես եկավ վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու «Իմ քայլին» ուղղված կոչով, ինչին հաջորդեց նաև Արթուր Վանեցյանի հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն ձևավորելու մասին գրառումը: Նախ այս առումով ինչ դիրքորոշում ունեք, ինչպես նաև  հաշվի առնելով հասարակական տրամադրություններն այս անձանց նկատմամբ՝ նրանք այսօր կարո՞ղ են  օրակարգ թելադրել:

– Հենց հիմա Դո՛ւք եք փորձում նրանց գոծողություններով հանրային մտածողության օրակարգ ձևավորել, երբ նրանց համաձայնեցված կամ բոլորովին կապ չունեցող գործողություններից բխեցնում եք նման մտահոգություն: Եթե արտաքին որևէ միջամտություն չլինի, ապա Հայաստանում ամեն բան կգնա նույն հունով:

– Արդյո՞ք  որևէ պարագայում հավանական եք համարում Վանեցյանի իշխանության գալը: Եթե այո, ապա խնդրում եմ մեկնաբանեք  կոնկրետ ո՞ր դեպքում է դա հնարավոր, ինչի՞ հաշվին, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Ռուսաստանում նման մի բան եղել է, երբ ԿԳԲ-ի սպան դարձել է երկրի առաջին դեմք: Բայց Հայաստանը Ռուսաստան չէ, բարեբախտաբար: Հավանականության գուցե այլ պատճառներ էլ կլինեն, սակայն իմ կարծիքով միակ փոքր-ինչ հավանականը կարող է լինել այն, երբ Պուտինը Լենինի օրինակը կրկնելով՝ հայազգի պառակտիչ հեղկոմականների ու թուրքերի (և/կամ ադրբեջանցիների) ձեռքով Հայաստանը ծնկի բերի: Այդ ժամանակ մի Սարգիս Կասյան պետք կլինի, որ կարդա ռուսաստանյան հեռագիրը. «Հանձին Ձեզ ողջունում եմ իմպերիալիզմի ճնշումից ազատագրված աշխատավորական Խորհրդային Հայաստանին։ Չեմ կասկածում, որ դուք կգործադրեք բոլոր ջանքերը՝ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի աշխատավորների միջև եղբայրական համերաշխություն հաստատելու համար։ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Լենին: Դեկտեմբերի 2»: Բայց ամենևին պարտադիր չէ, որ ամեն բան հենց այսպես լինի: Գլխավոր հաստատունն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանում տարվում է հանրային ատոմիզացման քաղաքականություն, նախաալեքսանդրապոլյան վիճակի ստեղծման լուրջ աշխատանք: Այդ մասին բազմիցս ահազանգել ենք նաև Ձե՛ր ընթերցողներին: Ե՛վ իշխանությունների, և՛ ընդդիմադիրների, և՛ լղոզվածների զոռբայական ընթացքը կասեցնել է պետք:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում