Աշխարհում սկիզբ է առնում տնտեսական ճգնաժամի ամենաբարդ փուլը, որը ծագել է՝ կապված նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի հետ, ասաց Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը: Այս մասին նա խոսեց Le Monde թերթին տված հարցազրույցում, փոխանցում է gazeta.ru-ն։
Մոտ ժամանակներս կավելանա ֆինանսավորման անհրաժեշտությունը, ասել է Լե Մերը: Նա նաև նախազգուշացրեց գործազրկության կտրուկ աճի և սնանկացումների մասին: