Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, անցած գիշեր սպանված Քամիլ Կաշտաևը եղել է ադրբեջանական հանցավոր խմբավորման ղեկավարներից մեկը: Նա նախկինում մի քանի անգամ դատվել է դրամաշորթության և մարդկանց առևանգման համար, իսկ ինչ-որ ժամանակ գտնվել է դաշնային հետախուզության մեջ: Կաշտաևն ու Ազիզ Իսմայիլովը մահացել են հրազենային վնասվածքներից Սևերնոյե Իզմայլովո շրջանում նրանց վրա կատարված հարձակումից հետո: Հարձակվողներին հայտնաբերել չի հաջողվել: Սպանվածներից մեկի մոտ եղել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: