Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկա ամիսներին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կնոջը մեղադրել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և կոռուպցիայի մեջ:
Այս մասին Reuters գործակալությանը հաղորդել են գործին ծանոթ չորս անձինք:
Եթե Վաշինգտոնը գնա Սիլիա Ֆլորեսին մեղադրանք ներկայացնելու ճանապարհով, ապա նրանք առնվազն մասամբ կապված կլինեն կոկաինի վաճառքի այն ձախողված գործարքի հետ, որի շրջանակում նրա երկու զարմիկները հայտնվել են Ֆլորիդայի բանտում: