Apple ընկերությունը կֆինանսավորի Մարտին Սկորսեզեի և Paramount ստուդիայի «Լուսնային ծաղկի մարդասպանները» ֆիլմի արտադրությունը, որի գլխավոր դերերում հանդես կգան Ռոբերտ Դե Նիրոն և Լեոնարդո Դի Կապրիոն, հայտնում է Deadline-ը:
Կինոստուդիան և Apple-ը դեռ պայմանագիր չեն կնքել: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա մոտ ապագայում: Apple-ը կազդի նախագծի ոչ միայն ֆինանսական, այլև ստեղծագործական կողմի վրա:
Ֆիլմը հասանելի կլինի Apple+ հարթակի բաժանորդներին: Ավելի վաղ դրան հավակնում էր նաև Netflix հարթակը: