Թուրքիայում, մայիսի 23-ին, անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը։ Վայրագ հանցագործության պահը ֆիքսել են եկեղեցու տեսախցիկները:
Եկեղեցու ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին բողոք է ներկայացվել ոստիկանություն, իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը:
Ավելի վաղ, թուրք տղամարդը փորձել էր այրել Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը: