Ֆրանսիայի արևմտյան Դե Սեվր դեպարտամենտում անհայտ տղամարդը կրակ է բացել ձեռնարկությունում և սպանել երեք մարդու, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:
«Տղամարդը սպանել է երեք մարդու և փորձել է ինքնասպան լինել Դե Սեվր դեպարտամենտում… Եվս մեկ մարդ վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարմարի արդյունահանմամբ զբաղվող ընկերության շենքում:
Դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք հրաձիգը ձեռնարկության աշխատակից է եղել: Տղամարդու արարքի դրդապատճառները նույնպես չեն հաղորդվում: Հայտնի է, որ ինքն իրեն պատճառած վնասվածքի պատճառով նրա կյանքը վտանգի տակ է: