Monday, 13 05 2024
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները

Պլոճիկով տղա է պետք, որ կարողանա միշիկների, վանեցյանների ու հների կերածները հետ բերել

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Արտակարգ դրության պայմաններում հանրաքվեն չեղարկելու մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Նախագծի նպատակն է լուծել Սահմանադրական դատարնի շուրջ ստեղծված ճգնաժամը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Նարեկ Ներսիսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:

Նարեկ Ներսիսյանի դիտարկմամբ՝ այս նախաձեռնության նպատակը անհասկանալի. «Լուրջ գումարներ  ներդրվեցին հանրաքվեի համար…, և հիմա նորից անցել են օրենսդրական նախաձեռնության, սա իրավական տեսակետից իրական չի լինելու, որովհետև այս Սահմանադրության պայմաններում, միևնույն է, Սահմանադրական դատարանի եզրակացությունը անհրաժեշտ է. երկրորդ ընթերցումից հետո նախագիծը պետք է ուղարկվի ՍԴ, և եթե ՍԴ եզրակացությամբ նախագիծը չի համապատասխանում սահմանադրականությանը, ապա պետք է շրջանառությունից դուրս գա: Սահմանադրական դատարանի հարցը լուծելու միակ ուղին Սահմանադրության լեգիտիմության հարցը վերջնականապես լուծելն և նոր՝ իրական Սահմանադրությամբ հարցը կարգավորելը: Դեռ ուշ չէ, պետք է զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ»:

Արմեն Խաչատրյանը հավելեց, որ համակարծիք է՝ անհրաժեշտ է գնալ սահմանադրական փոփոխությունների՝ շատ մեծ փաթեթով: Նրա խոսքով՝ համավարակի պայմաներում հանրաքվե չանցկացնելը տրամաբանական է. «Գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ արտակարգ դրության և ռազմական դրության պայմաններում հանարքվե չպետք է անցկացնել… Ազգային ժողովի քվեարկությամբ պետք է հաղթահարվի ՍԴ առկա ճգնաժամը»:

«Մենք ընտրություններին մանդատ ենք տվել այս Ազգային ժողովին, իշխանությանը օժտել ենք ուժով, նրանք պետք է ամեն ինչից վեր կանգնեն ու անեն մեր ուզածը»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:

Կա տեսակետ, թե հանրաքվե չանցկացնելու և ՍԴ հարցը այս տարբերակով լուծելու վերաբերյալ խորհուրդ են տվել միջազգային կառույցները: «Սա մեր սուվերենության հարցն է, մեր «ինտիմ» խնդիրն է, չի կարելի նայել եվրոպաներին…»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով «Ոստիկանության մասին օրենքի» փոփոխության նախագծին և դիտարկմանը, որ որոշակի դիմադրություն կա, Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Հեղափոխական իշխանությունը պետք է «կատոկով» անցնի դիմադրության վրայով, պետք է լինեն կադրային ջարդեր, համարձակ քայլեր, բարեփոխումներ»:

Արմեն Մարտիրոսյանը, անդրառնալով դիտարկմանը, որ քննարկվում է ոստիկանության լծակներն ավելացնելու, նոր մտածողությամբ զինելու հարցը,  ընդգծեց. «Ոստիկանությանը պակասում է Վանո-2-ը, ու ոստիկանությունը կգործի: Ժողովրդի լեզվով ասած՝ ով է այդ պլոճիկով տղան, ասեք՝ դնենք նախարար: Ով է այն ուժը, որ պիտի կարողանա միշիկների, վանեցյանների, հների կերածը հետ բերել, դա թավշյա ճանապարհով չի կարող լինել, պետք է օրինական կոշտություն ցուցաբերել… Վարչապետը չի կարող այս հարցով էլ զբաղվել, նա պետք է զբաղվի Հայաստանի զարգացման գլոբալ հարցերով»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում