Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ռուսաստանի անկանխատեսելիությունը Հայաստանում

Համացանցում հայտնվել է տեսագրությունը, երբ ռեգիոններում իրավիճակի վերաբերյալ հեռավար խորհրդակցությանը ՌԴ նախագահ Պուտինը սեղանին է նետում գրիչը՝ խոսելով, որ մարդկանց կյանքին վերաբերող հարցերում պահանջում է համապարփակ և առարկայական զեկույցներ ու քայլեր: Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահը պաշտպանության նախարար Շոյգուին հանձնարարել է պատրաստվել հունիսի 24-ին ռազմական շքերթ անցկացնելուն, որը պետք է լիներ մայիսի 9-ին՝ Հաղթանակի 75-ամյակի առիթով, բայց հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով:

Ընդ որում, կորոնավիրուսը Ռուսաստանում դեռևս հաղթահարված չէ, և օրական մի քանի հազար վարակակիրների, նաև տասնյակ մահերի արձանագրումը շարունակվում է, բայց ՌԴ նախագահը որոշել է հունիսի 24-ին անցկացնել շքերթը: Շքերթը Պուտինի համար այլ բան չէ, քան պարզապես 75 տարի առաջ եղած հաղթանակի մեծապետական էներգետիկայի վրա տաքացնել սեփական ձեռքերը, ընթացիկ իրավիճակում չունենալով ՌԴ հանրությանը մատուցելու որևէ այլ ձեռքբերում:

Ավելին, Ռուսաստանում տնտեսական անկում է, նավթագազային ասեղն այլևս չի գործում ինչպես նախկինում, իրավիճակը ծանր է, հեռանկարները բարդ: Ըստ այդմ, Պուտինը կարող է սկսել ոչ միայն գրիչ նետել սեղանին՝ չինովնիկների հետ խոսելիս, այլ գուցե նույնիսկ ծեծել նրանց՝ միայն թե փրկվի վարկանիշը, որը արձանագրում է պատմական անկումներ: Որովհետև առանց դրա անհնար է լուծել նախագահական պաշտոնավարումը հաջորդ ժամկետներով շարունակելու հարցը, որը դրվելու է հանրաքվեի, և որը դարձյալ հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Ընդ որում, բավականին խոսուն է, որ շքերթը անցկացնելու որոշում կա, իսկ հանրաքվեն անցկացնելու որոշում՝ դեռ ոչ: Որովհետև պետք է լուծել վարկանիշի հարցը, մինչև հանրաքվե անցկացնելը, հակառակ դեպքում հարկ կլինի հանրաքվեն էլ անցկացնել ռազմական գործիքներով՝ ցանկալի արդյունք ստանալու համար: Ռուսաստանում այս խնդիրները ամենևին միայն Ռուսաստանինը չեն: Իշխանության խնդրի լուծման բարդությունները էապես ազդելու են այդ երկրի աշխարհաքաղաքական վարքագծի վրա, հատկապես այն ռեգիոններում, որտեղ Ռուսաստանը իրեն ավանդաբար զգում է դրության տեր, կամ համարում կենսական: Իսկ Կովկասը դրանցից է, հետևաբար՝ Ռուսաստանում իշխանության հարցի անկանխատեսելիությունը որոշակի անկանխատեսելիությամբ է հղի Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի համար:

Ըստ այդմ, Երևանից պահանջվում է աչալրջություն, զգոնություն և ամենատարբեր սցենարների դիտարկում՝ դրանցից որևէ մեկի պարագայում անելիքների հստակ գծագրմամբ: Այստեղից պետք է բխի նաև Հայաստանի ներքին տնտեսա-քաղաքական օրակարգը, որովհետև Ռուսաստանը մշտապես իրեն ազդեցիկ է համարել նաև այդ հարցում, և այդ օրակարգը մշտապես դիտարկել է իր ռեգիոնալ քաղաքականության ու ազդեցության համատեքստում: Ըստ այդմ, անկանխատեսելիությունը կարող է տարածվել նաև այստեղ, հետևաբար պետք է լինել պատրաստ դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում