Այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցն ուղղված էր ԿԳՄՍ նախարարին: «Ինչպե՞ս ենք սահուն կերպով կազմակերպելու այս դժվարին ժամանակներում բուհական ընդունելությունը»,- հարցրեց նա:
Ի պատասխան նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ համակարգը ամբողջովին փոփոխել են. «Ամբողջ համակարգը թվայնացրել ենք: Ընդունելությունը լինելու է մեկ քննությամբ: Մրցույթն անցկացնելու ենք հուլիսի 1-8-ն ընկած ժամանակընթացքում»:
Նախարարը կոչ արեց ծնողներին մաքսիմալ զերծ մնալ այցելելու քննական կենտրոններ:
Մանրամասները՝ տեսանյութում: