Մենք խստորեն դատապարտում ենք հուլիսի 22-ին Նորվեգիայում տեղի ունեցած բռնարարքներն ու դրանց հեղինակներին:
Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին, Նորվեգիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը:
Վստահ ենք, որ միջազգային հանրությունը միահամուռ կերպով պետք է անհաշտ պայքար մղի մեր կյանքից նման չարիքներն արմատախիլ անելու համար:











































