Եվրոպական 49 երկրների շարքում, Վրաստանում մեկ շնչի հաշվով կորոնավիրուսից մահացությունն ամենացածրն է, խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան:
«Վրաստանը վարակի տարածման մակարդակով աշխարհում 123-րդն է: Այս ամենը կառավարության, բիզնեսի, մեր քաղաքացիների ձեռքբերումն է », – ասաց նա:
Վարչապետն ասել է, որ առաջին փուլում Վրաստանն օրական կարողացավ միայն 72-75 թեստ անել: Սեպտեմբերի վերջին այդ ցուցանիշը պետք է հասնի 10 հազարի,-հայտարարել է Գախարիան: