Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Պատրիարք Իլյա Բ-ի և Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպման տեսագրությունն ինտերնետում տարածողը հեռացվել է աշխատանքից։
Ունեցած տվյալների համաձայն՝ տվյալ տեսանյութի հեղինակն աշխատել է պատրիարքարանի Единодушие հեռուստաալիքում և աշխատանքից հեռացվել է այդ տեսագրության տարածման համար։
Որպես դրա պաշտոնական պատճառ՝ նշվում է առանց թույլտվության այդ տեսանյութի տարածումը։
Հիշեցնենք, որ YouTube-ում հայտնված տեսանյութը մեծ աժիոտաժ էր առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում։
Տեսանյութ.









































