Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Երևան քաղաքում պարեկային ծառայության ներդրման վերջնաժամկետը 2021թ. 1-ին եռամսյակն է, ամբողջ հանրապետությունում` 2022թ. 1-ին եռամսյակը»,- ի պատասխան «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցի նշեց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:
Փոխնախարարի խոսքով` նպատակն է ոստիկանի կերպարի փոփոխությունը: «Պետք է պատրաստ լինենք նաև փոփոխությունների, որովհետև բոլորովին նոր ծառայություն է»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: