Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ անչափաահս երեխաներին գրքույկ տրամադրելու հարցով դիմել է ոստիկանություն, որպեսզի տարատեսակ խոսակցություններին վերջ տրվի:
«Այսօր շահարկման խնդիր է դարձել և ասվում է, որ կոնվենցիայի ընդունումից հետո սկսվում է քայլեր ձեռնարկվել: ԿԳՄՍՆ-ն չի կարող իմանալ, թե բակում որ անհատն է տարել և գիրք բաժանել երեխաներին, ոչ էլ կարող է իմանալ, թե որ գրախանութն է տպագրել, որովհետև գրախանութները մասնավոր են: Իմ կարծիքով` սա ավելի հեշտությամբ կպարզի ոստիկանությունը»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: