ԿԳՄՍ փոանախարար Գրիշա Թամրազյանի ելույթից այնպիսի տպավորություն սատացա, որ նա գտնվում է բացրաձակ այլ իրականության մեջ, գոնե սպորտի մասով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ ԿԳՄՍԵ հանձնաժողվում տեղի ուենցած քննարկմանը, որին մասանակցել էին Գրիշա Թամրազյանը և Սմբատ Գոգոյանը:
«Ես միայն արձագանքել եմ նրա ելույթին, որը բավականին ծավալուն էր, նշեց որ կորոմավիրուսով պայմանավորված՝ Հայաստանի մարզաշխարհում գրեթե հարց չկա, բոլոր հարցերը լուծված են, խնդիրները լուծված են: Ես՝ որպես հակադարձում, նշեցի ուրբաթ օրը մեր հանձնաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկումը, որը չեն լսել մարզաշխարհի այլ ներկայացուցիչները, խնդրեցի՝ գնան մի հատ էլ նայեն տեսաձայնագրությունը և հասկանան այն հարցերը, որը նշում լուծված են, թե գուցե թվացյալ լուծված են»,-ասաց նա: