Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը:
«Այս պահին տեղի է ունենում ինձ շատ հարազատ մարդու հուղարկավորությունը, որին մասնակցելու հնարավորություն էլ չունեմ: Եվ դա տեղի է ունենում համավարակի պատճառով: Համավարակի անտեսանելի շղթայով կապված ենք բոլորս, ես չգիտեմ, թե շղթայի վերջում ինչ լուսավոր մարդ է կանգնած, ով դա չի հաղթահարի: Դրա համար խնդրում եմ, որ բոլորս հերոսանանք այս հասարակության մեջ, և այդ հերոսացումը պետք չի ակնկալել ինքնազոհությամբ կամ պատվաստանյութին սպասելով: Համազգային հոգատարություն է պետք: Հիմա հերոսներ են ոչ միայն բժիշկները, այլև նրանք, ովքեր այդ բժիշկների գործը չեն ավելացնում: Խնդրում եմ հերոսանալ, միակ պատվաստանյութը համազգային հոգատարությունն է»,- հայտարարեց տարածքային կառավարման փոխնախարար Լիլյա Շուշանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: