Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Սևանում սուպերմարկետում և բանկում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել

Սևանում այս պահին կա կորոնավիրուսի 76 հաստատված դեպք, որոնցից 34-ը փաստացի բուժում են ստանում, 24-ն արդեն ապաքինված են: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը:

Քաղաք մուտքն ու ելքն արգելվել է՝ հետագա բռնկումից խուսափելու համար,-հայտնեց Վարդանյանը՝ հավելելով՝ թվերն ավելանալու միտում ունեն:

Հայտնաբերված դեպքերը հիմնականում նախկին օջախների կոնտակտավորներն են, մեկ դեպք հաստատվել է քաղաքում գործող սուպերմարկետներից մեկում։

Բանկերից մեկում եւս կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել։

Նշենք, որ Յունիբանկի Սևանի մասնաճյուղը հայտարարել է, որ մայիսի 25-ից հունիսի 3-ը ներառյալ հաճախորդների սպասարկում չի իրականացնելու:

Լուսինե Վարդանյանը վստահեցրեց՝ կոնտակտավորների շրջանակը արդեն պարզվել է, նրանք մեկուսացված են:

Մարզպետարանի առողջապահության վարչության ղեկավարը նաև հայտնեց, որ հիվանդները հոսպիտալացվում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներում, Սևանի հիվանդանոցում վարակակիրներ չեն պահվում:

Գեղարքունիքի մարզում ընդհանուր առմամբ արձանագրվել է 400-ից ավելի վարակման դեպք:

Հիշեցնեք, պարետի որոշմամբ՝ Սևանի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ:

Արգելվել են անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի։

Սահամանափակումը ուժի մեջ է մայիսի 25-ից ժամը 06:00-ից, գործելու է մինչև հունիսի 3-ը 23:59-ը: Սևան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրելով Սևան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը:

Սևանում տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ևս կիրառվում են սահմանափակումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում