«Առավոտի» հետ զրույցում քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ ԼՂ խնդրի լուծման միակ խոչընդոտն Ադրբեջանն է: Հարցին, թե ի՞նչ լծակներ կան Ադրբեջանի վրա ազդելու, եթե միջազգային հանրությունն իսկապես ուզում է խնդիրը լուծված տեսնել, Ռ.Կիրակոսյանը պատասխանել է. «Ռուսաստանը և արևմուտքը պետք է Ադրբեջանի համար զենքի արգելք սահմանեն և թույլ չտան որևէ երկրի Ադրբեջանին զենք վաճառել: Սա մի օրինակ է, որի օգնությամբ կարող է նվազեցվել պատերազմի վտանգը` ստիպելով Ադրբեջանին կախված մնալ հարցի դիվանագիտական լուծումից: Բայց մինչև հիմա այս հարցում քաղաքական կամք չի դրսևորվել: Ադրբեջանում էլ քաղաքական կամք չունեն` գիտակցելու, որ տանուլ են տվել պատերազմը և հավերժ կորցրել են Ղարաբաղը»:










































