Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Պակ Յի Չունը և Հարավային Կորեայի արտգործնախարար Կիմ Սոն Խվանը հանդիպել են ինդոնեզիական Բալի կղզում Հարավարևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համագործակցության կազմակերպության համաժողովի ժամանակ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Սինգապուրում՝ 2008թ. հուլիսին: Իսկ այս հանդիպմանը ուրբաթ օրը նախորդել է Հարավային և Հյուսիսային Կորեաների գագաթնաժողովը, որտեղ քննարկվել են Կորեական թերակղզին միջուկային զենքից զերծ պահելու հարցերը: Ուրբաթօրյա հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որը թույլ է տալիս վերսկսել վեցակողմ ֆորմատով հանդիպումները, որին բացի Կորեաներից՝ մասնակցում են ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը, Ռուսաստանը, Չինաստանը:









































