Tuesday, 14 05 2024
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից

Ինչու է թիրախավորվել հայ-իրանական ուղղությունը. Բաքվի սադրանքը

«Իրանը հուսով է, որ Ադրբեջանը կվերադարձնի Ղարաբաղը»: Բաքվում Իրանի դեսպանին այդպիսի արտահայտություն են վերագրում ադրբեջանական քարոզչամիջոցները՝ տեղեկացնելով, թե այդ արտահայտությունն իբրև թե արվել է Ռամադան սուրբ ամսվա առիթով ուղղված շնորհավորանքում: Արե՞լ է Իրանի դեսպանը այդպիսի արտահայտություն, թե՞ գործ ունենք ադրբեջանական լրատվամիջոցների հերթական սադրանք-նենգափոխման հետ, որպիսին նրանք թույլ են տվել բազմաթիվ անգամներ թե՛ Իրանի, թե՛ այլ երկրների դիվանագետների նկատմամբ: Այստեղ, սակայն, հատկանշական է, որ իրանական ուղղությունն Ադրբեջանի և պաշտոնական պրոպագանդայի համար վերջին շաբաթներին ստանում է ընդգծված ուշադրություն: Մի քանի շաբաթ առաջ Բաքուն սկսեց շրջանառել իրանական բեռնատարներով Արցախ բեռներ տեղափոխելու թեման, հետո դրան հաջորդեց արցախ-իրանյան սահմանին կամուրջներ կառուցելու հանգամանքը: Ակնառու է, որ Ադրբեջանը որոշակի քաղաքական-դիվանագիտական ճնշում է փորձում բանեցնել Թեհրանի վրա՝ ստիպելով անընդհատ արդարանալ, և, միաժամանակ նաև, փաստորեն այդպիսով ստեղծելով իրավիճակ, երբ Թեհրանը կփորձի Բաքվից այդօրինակ հարցեր չլսելու համար էապես սահմանափակել կամ զգուշանալ Հայաստանի հետ շփումների իմաստով: Ինչո՞ւ է Բաքուն կենտրոնացել այդ ուղղության վրա, դա զուտ ադրբեջանա-իրանական տիրույթում գտնվող ինչ-որ հարցի արտացոլո՞ւմ է, թե՞ Բաքվի միջոցով փորձ է արվում արգելակել հայ-իրանական տիրույթում գտնվող որևէ քննարկում:

Եվ այդ հանգամանքն էլ իր հերթին հարց է առաջացնում, թե, բացի Ադրբեջանից, է՞լ ում կարող է պետք լինել հայ-իրանական ուղղությամբ որևէ խնդիր, չհասկացվածություն կամ սառնություն ստեղծելը: Տեսականում կարող է պետք լինել մի քանիսին, քանի որ հայ-իրանական հարաբերությունը ռեգիոնալ իմաստով մարտահրավեր կամ մրցակցություն է թե՛ Ռուսաստանին, թե՛ Թուրքիային: Բաքվի պրոպագանդայի տիրույթում առավել մեծ ազդեցություն կարող է ունենալ, իհարկե, Թուրքիան, թեև Մոսկվայինն էլ քիչ չէ, թերևս «բարտերի սկզբունքով»՝ ադրբեջանական ազդեցություն ռուսական պրոպագանդայի դաշտում, և դրա դիմաց հարկ եղած դեպքում ռուսական ազդեցություն Բաքվում: Թուրքիա՞ն է, թե՞ Ռուսաստանը այդ հարցում Բաքվի հնարավոր գործընկեր, թե Բաքուն է, այսպես ասած, միայնակ, տվյալ պարագայում այնքան էլ էական չէ, որովհետև միևնույն է կլինեն անգամ Բաքվի միայնակ խաղից անուղղակի օգտվողներ: Բոլոր դեպքերում, Հայաստանը պետք է բավականին ուշադրության արժանացնի այդ հանգամանքը և արդյունավետ աշխատանքով չեզոքացնի այստեղ հնարավոր հետևանքները՝ սերտ կապի մեջ լինելով իրանական շրջանակների հետ: Այդ հարցում պետք է իր շահագրգռությունն ունենա նաև Թեհրանը, որովհետև ռեգիոնալ առումով Իրանը չունի «առավել» բնական դաշնակից, քան Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում