Դամասկոսի Վարչական դատարանի դատավորը արգելել է Սիրիայի նախագահի զարմիկին՝ Ռամի Մահլուֆին, լքել երկիրը: Դատավճիռը տեղադրված է Սիրիայի Պետական խորհրդի ֆեյսբուքյան էջում:
Ինչպես նշվում է, խոսքը գնում է 450 միլիոն դոլար արժողությամբ ֆինանսական խնդիրների մասին՝ Syriatel բջջային կապի ընկերության շուրջ, որը ղեկավարում է Մահլուֆը:
Ավելի վաղ Սիրիայի ֆինանսների նախարարությունը հրամայել էր կանխարգելիչ կալանք դնել Մահլուֆի, նրա կնոջ և երեխաների բոլոր հաշիվների վրա:
Ինքը ՝ Ռամի Մախլուֆը, այս գործը քաղաքական է անվանել։ Նա մի քանի անգամ դիմել է հանրապետության ղեկավար Բաշար Ասադին՝ խնդրելով ճիշտ լուծում տալ իրավիճակին: