Monday, 13 05 2024
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին

«Կուսակցությունների աշխատանքը պարալիզացված է». Արմեն Սարգսյանն ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի, դրա տնտեսական հետևանքների, նոր մարտահրավերների հաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ: Այս շրջանակում նախագահ Սարգսյանն արդեն իսկ հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ: Նախատեսվում են հանդիպումներ այլ ուժերի հետ ևս։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ նմանատիպ քննարկումներն ու խորհրդակցությունները՝ հատկապես համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում, իսկապես կարևոր են: «Ճիշտ ձևաչափի պարագայում դրանք կարող են արդյունավետ լինել։ «Ժառանգություն»-ը մինչ այս պահը այդպիսի մի հանդիպում ունեցել է պարոն Սարգսյանի հետ, բայց նոր հանդիպման առաջարկ մենք դեռ չենք ստացել։ Եթե լինի այդպիսին՝ անպայմանորեն կմասնակցենք։ Ընդհանրապես «Ժառանգություն»-ը միշտ հանդես է եկել իշխանության տարբեր թևերի և պատասխանատուների հետ պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելու ձևաչափի օգտին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն  ընդգծեց՝ ակնհայտ է, որ մեկ ուժի միջոցով դժվար է հանրությանը անհանգստացնող բոլոր խնդիրների  մասին անհրաժեշտ տեղեկատվությունն ունենալ. «Այսինքն՝ ողջունում ենք հանդիպումների նման ձևաչափն ու կարծում ենք, որ ճիշտ կլինի, եթե հանրապետության վարչապետը նույնպես նախաձեռնի այդպիսի հանդիպումներ՝ փաստորեն միավորելով քաղաքական այն ուժերին, որոնց  նպատակն ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանն է՝ համավարակից հնարավորինս պաշտպանված և տնտեսապես հզորացող»։

Կա՞ քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի հետ կապված ընդհանուր պատկերացում՝ հարցին ի պատասխան Դիլբարյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ։ Խնդիրն այն է, որ ամեն քաղաքական ուժ և անգամ պարետատունը ունի իր մոտեցումը խնդիրների լուծման, դրանց ահագնացման վերաբերյալ, նույնը նաև կառավարությունը։ Մեկ պատկերացումն այն է, որ դատաիրավական ոլորտում այս  մեխանիզմներ են պետք բարեփոխումներ անելու համար, հետո տեղի են ունենում այլ ազդեցություններ, ու պատկերացումները փոխվում են։ Այսինքն՝ մեր առաջընթացի գլխավոր վտանգն ու այս ձևավորված տեղապտույտն առաջանում են նրանից, որ բոլորն ունեն դրվագային պատկերացումներ երկիրը այս դժվարին իրավիճակից դուրս  բերելու համար։ Բայց այդ դրվագները չեն ամբողջանում, ու մեր խնդիրները չեն լուծվում։ Այն գաղափարակից ուժերը, որոնք մասնակցեցին, ողջունեցին հեղափոխական փոփոխությունները, մերժեցին նախկին համակարգը՝ չմիավորվեցին, հակառակը՝ տեղի ունեցավ ջլատում, ցանկացած քննադատության պիտակավորում, թիրախավորում, կրքերի ավելորդ լարում։ Երբ գաղափարակից նույն ուժերի միջև առաջանում է  հարաբերությունների այդպիսի դաշտ, ապա ձախողումը շատ մոտ ու առարկայական է դառնում»։

Արտախորհրդարանական ուժերից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ  հանդիպման առաջարկ առայժմ չեն ստացել. «Չգիտեմ, թե ինչ դերակատարում կարող են ունենալ արտախորհրդարանական ուժերը կորոնավիրուսի  հետ կապված՝ բացի քաղաքացիական պարտականությունների կատարումից,  որոնք սահմանվել են պարետատան կողմից։ Եթե հրավեր լինի՝ մենք բնականաբար կընդունենք այն, բայց  կուսակցությունների դերակատարումը շատ քիչ նշանակություն ունի այս հարցում»։

Միևնույն ժամանակ Մակեյանը նշեց, որ իրենք որոշել էին մարտի 1-ին համագումար անցկացնել, սակայն, այս իրավիճակով պայմանավորված, արդեն երեք ամիս է՝ զերծ են մնում: «Կուսակցությունների աշխատանքը փաստորեն պարալիզացված վիճակում է»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում