Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հայերը ժամանակակից և ավանդական ի՞նչ հակաբեղմնավորիչներից են օգտվում

ՀԺԱՀ-2010-ը տեղեկատվություն է հավաքագրել հակաբեղմնավորման մեթոդների իմացության և օգտագործման վերաբերյալ: Այդ տվյալների հավաքագրման նպատակով հարցազրուցավարը բարձրաձայն կարդացել է մեթոդների բացատրությունները և ճշտել հարցվողի իմացությունը դրանց մասին: Ապա կանայք հարցվել են նաև ներկա ժամանակաշրջանում իր (կամ զուգընկերոջ) կողմից այդ մեթոդի կիրառման մասին: Ներկա ժամանակաշրջանում հակաբեղմնավորման մեթոդներ չօգտագործողները հարցվել են այդ մեթոդների երբևէ կիրառության մասին: Վերլուծություն կատարելու նպատակով հակաբեղմնավորման մեթոդները խմբավորվել են ըստ 2 տեսակի՝ ժամանակակից և ավանդական:

Ժամանակակից մեթոդներն են՝

• կնոջ ստերիլացում
• տղամարդու ստերիլացում
• հակաբեղմնավորիչ հաբեր
• ներարգանդային միջոցներ (ՆԱՄ)
• տղամարդու պահպանակ
• մոմիկ/փրփուր/քսուք/գել
• պտղաբերության օրերի հաշվիչ
• լակտացիոն ամենօրյայի մեթոդ /ԼԱՄ/:

Ավանդական մեթոդներն են՝
• ռիթմիկ (օրացուցային) մեթոդ
• ընդհատված սեռական հարաբերություն
• ժողովրդական մեթոդներ:

Ըստ ՀԺԱՀ-2010-ի տվյալների՝ հարցման պահին ամուսնացած կանանց կեսից ավելին՝ 55 տոկոսը, օգտագործել է հակաբեղմնավորման որևէ մեթոդ:

Հակաբեղմնավորման մեթոդ օգտագործողների կեսը նախապատվությունը տալիս է հակաբեղմնավորման ավանդական մեթոդներին (28 տոկոս), իսկ մյուս կեսը՝ ժամանակակից (27 տոկոս): Առավել հաճախակի օգտագործվող մեթոդն է ընդհատված սեռական հարաբերությունը (25 տոկոս), որին հաջորդում է տղամարդու պահպանակը (15 տոկոս), ապա ՆԱՄ (10 տոկոս):

Հակաբեղմնավորման մեթոդների օգտագործման ցուցանիշը տարիքին զուգահեռ աճում է և հասնում իր գագաթնակետին՝ 70 տոկոս, հարցման պահին ամուսնացած կանանց 30-34 տարիքային խմբում, ապա նվազում է մինչև 37 տոկոս՝ 45-49 տարիքային խմբի դեպքում:

Հակաբեղմնավորման մեթոդների ընդհանուր օգտագործման ցուցանիշն ամուսնացած կանանց շրջանում էապես չի տարբերվում ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի (համապատասխանաբար՝ 58 և 51 տոկոս): Այնուամենայնիվ, քաղաքային բնակավայրի կանայք առավել հակված են հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների օգտագործմանը, քան գյուղական բնակավայրերի կանայք (համապատասխանաբար՝ 33 և 19 տոկոս):

Հակաբեղմնավորման մեթոդների օգտագործման ցուցանիշի էական տարբերություններ են նկատվում մարզային կտրվածքով: Վայոց ձորի և Տավուշի մարզերի կանայք առավել քիչ են հակված հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների օգտագործմանը, և ինչպես Արագածոտնի և Արմավիրի կանայք, նրանք ևս մեծապես վստահում են ընդհատված սեռական հարաբերության մեթոդին:

Հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների օգտագործման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Երևանի և Լոռու մարզերում (համապատասխանաբար՝ 42 և 36 տոկոս): Ինչպես և ակնկալվում էր, հակաբեղմնավորման՝ հատկապես ժամանակակից մեթոդների օգտագործման մակարդակն աճում է կնոջ կրթական մակարդակին զուգահեռ: Բարձրագույն կրթություն ունեցող կանայք կրկնակի անգամ ավելի են հակված հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների օգտագործմանը, քան միջնակարգ կամ ավելի ցածր կրթական մակարդակ ունեցող կանայք (համապատասխանաբար՝ 39, 20 և 21 տոկոս): Ընդհանուր առմամբ, Հայաստանի կանայք, նախքան առաջին երեխայի ծնունդը, հակված չեն հակաբեղմնավորման մեթոդներ օգտագործելուն:

Այսպիսով, ի տարբերություն հակաբեղմնավորման մեթոդների օգտագործման ՀԺԱՀ 2000թ.-ի 61 տոկոս ցուցանիշի, 2005թ-ին այն նվազել և կազմել էր 53 տոկոս, իսկ 2010թ.-ին այն փոքր-ինչ բարձրացել և կազմել է 55 տոկոս: Այդուհանդերձ, ի տարբերություն նախորդ երկու հետազոտությունների արդյունքում ստացված 20 և 22 տոկոս ցուցանիշների, 2010թ.-ին ամուսնացած կանանց շրջանում հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդի օգտագործման ցուցանիշն աճել է և կազմել 27 տոկոս: Մասնավորապես, ինչպես արդեն նշվեց, ամուսնացած կանանց շրջանում աճել է պահպանակ օգտագործողների տեսակարար կշիռը և ի տարբերություն 2000թ.-ի 7 և 2005թ.-ի 8 տոկոս ցուցանիշների, 2010թ.-ին այն կազմել է 15 տոկոս: ՀԺԱՀ-2010-ը նաև արձանագրել է հակաբեղմնավորման ավանդական մեթոդների կայուն նվազման միտում (ի տարբերություն 2000թ.-ի 37 և 2005թ.-ի 34 տոկոս ցուցանիշների, 2010թ.-ին այն կազմել է 28 տոկոս), հատկապես ընդհատված սեռական հարաբերության մեթոդը նախընտրողների շրջանում (ի տարբերություն 2000թ.-ի 32 և 2005թ.-ի 28 տոկոս ցուցանիշների, 2010թ.-ին այն կազմել է 25 տոկոս):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում