Մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի քանակը հասել է 713-ի, լրագրողներին է ասել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:
Ըստ նրա, 9 նոր դեպքեր են գրանցվել Բոլնինյան շրջանում, 2 վարակվածներ ինքնամեկուսացման մեջ էին:
Ապաքինվածների թիվը մեծացել է 19-ով եւ դարձել 475: Մեկուսացման մեջ է գտնվում 3 519 մարդ, հիվանդանոցային բուժում է ստանում՝ 351-ը: