Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը:
«Նախկինում ԲՀԿ-ի մեր գործընկերները հարց էին բարձրացնում հանրային տրանսպորտը վերաբացելու կարևորության մասին, հիմա հարց են բարձրացնում, թե որքան վտանգավոր է դա»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը և հավելեց, որ բազմաթիվ են նման օրինակները, երբ մի մարդը մի բան է ուզում, հետո նույն այդ մարդը այլ բան է ուզում:
Նրա խոսքով` տուգանքները ոչ թե կառավարությանը լրացուցիչ միջոցներով ապահովելու համար են, այլ մարդկանց վարքը կարգավորելու համար. «Հիմա մենք ուզում ենք ասել, որ մարդկանց անպատասխանատու վարքը ներվելո՞ւ է: Վարակի տարածումը չի հաջողվել կանխել` ոչ պատասխանատու քաղաքացիների ոչ պատասխանատու վարքի պատճառով, նաև` քաղաքական գործիչների որոշումների: Եկեք այդ վարքը չխրախուսենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































