Friday, 26 04 2024
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Նոր զարգացումներ․ Բալեկյանը կարող է հայտնվել եվրոպական մեկ այլ հայտնի ակումբում

Մոտ մեկ ամիս առաջ իտալական մամուլում տեղեկություն տարածվեց, որ արգենտինական «Ուրականի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարող է կարիերան շարունակել եվրոպական գրանդ ակումբներից մեկում՝ «Միլանում»։ Խոսվում էր, որ արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեր հավաքականի ֆուտբոլի կարող է տեղափոխվել տիտղոսակիր թիմ։ «Այո, «Միլանը» կապ է հաստատել ինձ հետ, բայց չեմ ցանկանում ժամանակից շուտ ինչ-որ բան ասել։Հիմա կենտրոնացած եմ իմ ակումբի՝ «Ուրականի» վրա, այնուհետև կտեղափոխվեմ Եվրոպա։ Կարծում եմ՝ ակումբը դեմ չի լինի, որ ես ցանկություն ունենամ հեռանալ»,- նշել էր Բալեկյանը։

Վերջինս նշել էր նաև, որ իր գործակալը գտնվում է Միլանում և հավանականությունը մեծ է, որ գործարքը կկայանա։ Վերջին օրերին սակայն Բալեկյանի տեղափոխության վերաբերյալ խոսակցությունները կարծես թե մղվել են երկրորդ պլան։ «Միլանը» որը վերջին տարիների լուրջ արդյունքներ չի գրանցել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացում մտադիր է կազմ ուժեղացնել այլ բարձրակարգ ֆուտբոլիստներով։ Վարձակալության հիմքունքներով այս պահին «Միլանում» է նաև լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Իտալական մամուլը գրում էր, որ Իբրահիմովիչը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ։ Նույն աղբյուրի համաձայն իտալական ակումբի ղեկավարությունը որպես Իբրահիմովիչի փոխարինող դիտարկում էր հենց Բալեկյանի թեկնածությունը։ Վերջին շրջանում հայ հարձակվողն ամրապնդվել էր իր թիմի հիմնական կազմում և ելույթ է ունենում կենտրոնական հարձակվողի դիրքում: Նշենք, որ «Ուրականը» սովորաբար խաղում է 4-2-3-1 մարտավարությամբ, և հայ հարձակվողի դերը բավական մեծ է։

Արգենտինայի ընթացիկ առաջնությունում Բալեկյանն անց է կացրել 19 խաղ, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Հայ հարձակվողը ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես այն բանից հետո, երբ նրա մասին խոսեց 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից՝ Դիեգո Մարադոնան։ Վերջինս, որը գլխավորում է արգենտինական «Խիմնասիա Լա-Պլատա» , ակումբը այս տարվա փետրվարին «Ուրականի» դեմ Արգենտինայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումից հետո գովեստի խոսքեր է հնչեցրել Բալեկյանի հասցեին։ «Նա հիանալի խաղացող է։ Բալեկյանը մրցակցի տուգանային հրապարակում նման է գազանի։ Նորբերտոն այսօր փայլուն հանդիպում անցկացրեց և մեծ խնդիրներ ստեղծեց մեզ համար»,- նշել էր Մարադոնան։ Ինչևէ, այսօր արդեն կարող ենք փաստել, որ հավանականությունը մեծ է, որ Բալեկյանը մոտ ժամանակներս կհայտնվի Եվրոպայում։ Արգենտինական ԶԼՄ-ները անդրադառնալով հայ հարձակվողի հնարավոր տրանսֆերին նշել են, որ Բալեկյանն ընդգրկվել է այն 100 ֆուտբոլիստների ցուցակում որտեղից «Միլանը» պետք է ընտրի ուժեղագույններին։ Ըստ արգենտինական ԶԼՄ-ների՝ դա ապացույցն է Բալեկյանի մեծ պոտենցիալ ունեցող հարձակվող լինելու մասին։ Եվ ահա, արգենտինական մամուլում տեղեկություն է տարածվել նաև, որ Բալեկյանի ծառայությունով հետաքրքրված է եվրոպական մեկ այլ հայտնի ակումբ՝ շվեյցրական «Բազելը»։

Վերջինս ի տարբերություն «Միլանի» վերջին տարիներին կայուն կերպով ելույթ է ունենալու եվրագավաթների խաղարկություններում և գրանցում բարձր արդյունքներ։ Հավանականությունը մեծ է, որ Բալեկյանը մոտ ժամանակներս փորձաշրջան կանցնի «Բազելում»։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Բալեկյանն անց է կացրել ընդամենը 4 հանդիպում։ Պետք է խոստովանենք, որ այս ֆուտբոլիստի խաղը մեր հավաքականում չի տպավորել և ֆուտբոլասերներից շատերը մեծ հույսեր չէին կապում Բալեկյանի հետ։ Վերջինս առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվել 2018 թվականի մարտին և մասնակցել Էստոնիայի և Լիտվայի հետ ընկերական հանդիպումներին։ Բալեկյանին հրավիրել էր մեր հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։ Բալեկյանին Հայաստանի հավաքական էր հրավիրել նաև մեկ այլ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։ Մասնավորապես Բալեկյանը մասնակցել էր 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային Բոսնիա-Հերցեգովինայի հետ արտագնա հանդիպմանը, ինչպես նաև այս խաղին հաջորդած Ֆինլանդիայի հետ երևանյան մրցավեճին։ Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը համաշխարհային ֆուտբոլում հաստատված դադարի փուլում մանրակրկիտ ուսումնասիրում է մեր ֆուտբոլիստներին ծանոթանալով նրանց հնարավորություններին։

Փաստ է, որ Յուրա Մովսիսյանից հետո մեր հավաքականը չունի բարձրակարգ կենտրոնական հարձակվող, որի միջոցով հնարավոր կլինի արդյունավետ կառուցել խաղը առջևի գծում։ Չենք կասկածում, որ այս պահին Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի կողմից հարձակման գիծը կարգի բերելու գործընթացում դիտարկվում է Բալեկյանի տարբերակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում