Sunday, 05 07 2026
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ

Ցավում եմ, որ 8-9 ամիս կորցրել ենք. Նորիկյանը՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսի ժամանակ խոսելով Սահմանադրական բարեփոխումների մասին, հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի լուծման տարբերակներից է ՍԴ ինստիտուտի վերացումը և Գերագույն դատարանի ստեղծումը։ «Մի շարք երկրներում դա ընդունված է։ Այսօրվա համակարգն ըստ էության Սահմանադրական դատարանն ու դատական համակարգը կտրել է իրարից, ու պրոբլեմներ են առաջանում։ Եթե մինչև մյուս տարվա ենթադրյալ սահմանադրական հանրաքվեն մենք տեսնենք, որ դատական համակարգում էական փոփոխություններ տեղի չեն ունենում, որպես վերջին հնարավորություն նաև դատական համակարգի հետ կապված խնդիրները արմատական կլուծենք, չնայած կարծում եմ՝ փոփոխություններ կլինեն»,- ասել է Փաշինյանը։

 Փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ նման տարբերակ ինքը դեռ վաղուց է առաջարկել, ՍԴ ճգնաժամի լուծման լավագույն տարբերակներից է։

«Սա նաև իմ կողմից բարձրացված գաղափարներից է եղել։ Ես, համակողմանիորեն ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, առաջարկում էի, որ ՍԴ ճգնաժամը հաղթահարվի վերանձնային մակարդակում, որտեղ Հրայր Թովմասյանները կամ մյուսները կլինեն երկրորդական, երրորդական կամ տասներորդական նշանակության։ Իրենց անձի վրա չեն հրավիրի ինչպես ներհայաստանյան, այնպես էլ վերհայաստանյան շրջանակների ուշադրությունը, և ՀՀ իշխանութունները խնդիրը կդիտարկեն բացառապես սահմանադրականության տիրույթում։ Սահմանադրական դատարանի ճգնաժամը կհաղթահարվեր լեգիտիմ և ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների շրջանակում, հանրաքվեի միջոցով»,- տեսակետ հայտնեց Նորիկյանը, ապա ավելացրեց՝ գործող Սահմանադրական դատարանն իր ստեղծման օրվանից հանդիսացել է օրվա իշխանությունների կամակատարը և իրականացրել է նրա ռազմավարական կարևորագույն խնդիրները վավերացնողի, լեգիտիմացնողի գործառույթը։

Նորիկյանը կարծում է, որ պետք է վերանձնային հարթության մակարդակում լուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրը, և ամենակարևորը՝ անխոցելի, քաղաքականապես հիմնավորված։ «Որևէ մեկը չէր փորձի գործող իշխանությանը մեղադրել սահմանադրական կարգի տապալման փորձի, սահմանադրական դրույթները շրջանցելու, ապօրինի հանրաքվե անցկացնելու և այլնի մեջ։ Շատ լավ է, որ իշխանությունն ընդունում է, որ այս գաղափարով կարող է լուծել ստեղծված իրավիճակը»,- նշեց մեր զրուցակիցը։

Նորայր Նորիկյանը, սակայն, ցավում է, որ մենք 8-9 ամիս կորցրել ենք։ «Մենք հիմա արդեն պետք է լուծած լինեինք այս խնդիրը։ Այո, հանրությունը ըմբռնումով կմոտենար այդ եղանակով Սահմանադրության փոփոխություններին, արդարադատություն իրականացնող նոր մարմնի ձևավորմանը։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում դա ամենաճիշտ լուծումն է։ Եթե մենք գնում ենք այդ գլոբալ խնդիրը լուծելու այս ճանապարհով, բոլորը, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը, կամ մեկ ուրիշը, կզրկվեն անձնական հարթության մակարդակում խնդիրը լուծելու վերաբերյալ շահարկումներից։ Պետությունը խնդիր է դնում դատաիրավական համակարգի բարեփոխումների լույսի ներքո ստեղծել նոր սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին՝ ի դեմս Գերագույն դատարանի։ Իհարկե, փոխվելու են օրենքները։ Գերագույն դատարանում կլինեն սահմանադրական արդարադատության պալատ, քրեական պալատ, քաղաքացիական և վարչական պալատներ։ Բայց, ի վերջո, հարցը կլուծվի վերանձնային մակարդակում։ Ըստ էության, ամբողջ Սահմանադրական դատարանի գործող կազմի խնդիրը կլուծվի հանրաքվեի միջոցով»,- մանրամասնեց Նորայր Նորիկյանը։

Խոսելով պրոֆեսիոնալ, անկաշառ դատավորների պակաս ունենալու մասին՝ մեր զրուցակիցը նշեց՝ շատ վատ է, որ ՀՀ վարչապետին նման տվյալներ են զեկուցում, թե կադրային պակաս կա, և չկան անհրաժեշտ պրոֆեսիոնալ կադրեր, ովքեր կարող են օբյեկտիվ ու անկաշառ լինել։ «Եթե այդպես է, պարոն վարչապետ, փակեք բոլոր կրթական հաստատությունները, որ ինքնախաբեությամբ չզբաղվեն, ու դուք հայտարարեք, որ բացի գործող համակարգի աշխատողներից՝ մենք չունենք որակյալ կադրեր։ Կարծում եմ՝ դա վտանգավոր միտք է, ու չի կարելի հանրությանը նման տեղեկություններ տրամադրելով փորձել լուծել խնդիրը։ ՀՀ-ում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ անձինք, ովքեր չեն նկատվում, մնացել են խաղից դուրս վիճակում, ովքեր խնամի, ծանոթ, բարեկամներ չունեն, հովանավորյալ պաշտոնյաներ չունեն, ովքեր կարող են սկզբունքային լինել։ Այսպիսի մարդիկ շատ կան»,- իր խոսքն ավարտեց Նորայր Նորիկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում