Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արագչին կանչել է Շվեյցարիայի դեսպանին, որը իսլամական հանրապետությունում ներկայացնում է ԱՄՆ շահերը։ Նա զգուշացրել է Վաշինգտոնին զերծ մնալ Վենեսուելա ուղևորվող իրանական տանկերների հետապնդումից։ Հակառակ դեպքում ամերիկյան կողմին խոստացել են պատասխան տալ։
Իր հերթին, Իրանի ԱԳն ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է հարգի միջազգային իրավունքը, այդ թվում նավագնացության ազատությունը։