Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել Վրաստանի ևս 12 քաղաքացու մոտ: Այսպիսով, դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 695, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից առողջացել է 425 մարդ, 12-ը մահացել են:
Կորոնավիրուսի պատճառով երկրում շարունակում է գործել մարտի 21-ից մայիսի 22-ը ներդրված արտակարգ դրությունը: