Վերջին 24 ժամվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսից ևս 102 մարդ է մահացել, հաղորդում է El Mundo պարբերականը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
Ինչպես նշվում է, այս ցուցանիշը մարտի կեսից ի վեր նվազագույնն է։ Իսպանիայում զոհերի ընդհանուր թիվը հասել է 27563-ի։ Առողջացել է ընդհանուր առմամբ 144446 մարդ (վերջին 24 ժամվա ընթացքում +337):
Երկրում COVID-19 վարակով հիվանդացել է 230 հազար մարդ։









































