Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Վենետիկի հանձնաժողովը որևէ ասելիք չունի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ. բացի դրանից՝ առկա է շահերի բախում

Փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն ապշած է արդարադատության նախարարի քայլից։ «Ուղղակի ապշած եմ, որևէ մեկնաբանություն չունեմ, խոսքեր չունեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։
Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հիշեցնենք, դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ ուղղելով հարցեր Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարությունը։
Հակոբյանի խոսքերով՝ Վենետիկի հանձնաժողովը որևէ ասելիք չունի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ, և այս հարցը պետք է լուծի իշխանությունը։ «Կոնտեքստից դուրս կառույցների, հատկապես Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հայցելու անհրաժեշտություն չկա։ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ իշխանությունը մեկ անգամ արդեն ինքնուրույն որոշում կայացրել է, որոշել է, որ այդ հարցը պետք է լուծվի հանրաքվեով, հիմա ի՞նչ է փոխվել, որ այլ որոշում կայացնելու հարցում պետք է Վենետիկի հանձնաժողովը մեզ օգնի։ Եթե որոշված է, որ այդ խնդիրը պետք է լուծվի, ապա այդ խնդիրը պետք է լուծել։ Հիմա ինչ պետք է ասի այդ կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովը»,- նկատեց Հակոբյանը։

Ի դեպ նկատենք, որ առ այսօր Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի հիմնական անդամը ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է, իսկ մյուս փոխարինող անդամը՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, որը վերջերս նշանակվել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։

Վենետիկի հանձնաժողովի Հայաստանի կազմում անցած տարի եղել է համալրում, Արա Խզմալյանը նշանակվել է որպես երկրորդ փոխարինող անդամը, սակայն նա առ այսօր «ոչ գվվում է, ոչ՝ բվում»։

Լուսինե Հակոբյանի խոսքերով, բացի նրանից, որ Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանը կարող են անցանկալի դերակատարություն ունենալ հանձնաժողովի դիրքորոշման հարցում, առկա է նաև շահերի բախում։ Վարդան Պողոսյանը ՍԴ նախագահի խորհրդականն է և, ըստ էության, ինչ կարծիք էլ հայտնի Վենետիկի հանձնաժողովում, շահերի բախում է առաջանալու, որովհետև ինքը հանդիսանում է Սահմանադրական դատարանի պաշտոնյան, ինչպես նաև Հրայր Թովմասյանի ընկեր։ «Բացի այս ամենից, Վարդան Պողոսյանի տարբեր դերակատարումներ Հայաստանի ներքաղաքական պրոցեսներում ոչ միանշանակ են եղել և հիմա պարզ է, որ նա նորից նույն հունով, նույն դիրքորոշումները պետք է արտահայտի, բայց արդեն մի կարգավիճակով, որը շահերի բախման հարց է բարձրացնում։ Այնպես որ, բացարձակ իմաստ չեմ տեսնում Վենետիկի հանձնաժողովից այս հարցի շուրջ որևէ տեսակետ հայցելու շուրջ»,-ընդգծեց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանը, մեկ անգամ արդեն իրենց «սև գործն» արել են Վենետիկի հանձնաժողովի շրջանակներում, երբ հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության տեքստում տեղ էին գտել վերջիններիս «դիտարկումները»։

2019 թվականի հուլիսի 15-ին «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի դատավոր-անդամ բառախաղը։ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը) Վենետիկի հանձնաժողովում իբր համարել էին «հստակ» և «աներկբա»։ Այս արձանագրությունը, սակայն, Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում այդպես էլ չտեղադրվեց։ Ավելի ուշ «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ, իրենց ունեցած տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողովի նիստում արձանագրվել են Վարդան Պողոսյանի պնդումները: «Արձանագրության մեջ արտացոլվել է Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված Վենետիկի հանձնաժողովի անդամի դիրքորոշումը: Մեր տեղեկություններով՝ այդ նիստին, որը տեղի է ունեցել հունիսի 21-22-ը, մասնակցել է Վարդան Պողոսյանը, և, հետևաբար, դա այն է, ինչ Վարդան Պողոսյանն է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովում»,- ասել էր Հակոբյանը:

Վարդան Պողոսյանը, հիշեցնենք, 2017 թվականին Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Ռուստամ Բադասյանի կողմից Վենետիկի հանձնաժողով դիմելու քայլը անտրամաբանական է նաև այն տեսանկյունից, որ նույն հանձնաժողովի նախագահը մեկ անգամ չէ, որ արտահայտել է իր դիրքորոշումը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Օրինակ՝ անցած տարի հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ շատ մտահոգված է մի կողմից կառավարության և խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև առկա բաց կոնֆլիկտի պատճառով: Բուքիքիոն բոլոր կողմերին կոչ էր արել ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ մտահոգիչ իրավիճակը թուլացնելու և Հայաստանի սահմանադրության բնականոն աշխատանքը վերականգնելու համար։

Բուքիքիոյի հայտարարությանը «բարձր էր գնահատել» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը. «Բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքի վերականգնման և մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ: Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ եղած դրույթներին հետևելը բխում է մեր պետության շահերից: Մեր արձագանքը պարոն Բուքիքիոյի կոչին հստակ է. Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ վերահաստատում է ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի և երկխոսության ճանապարհով լուծելու իր պատրաստականությունը»։
Թե այսքանից հետո Ռուստամ Բադասյանը Բուքիքիոյից ինչ է ակնկալում, հայտնի է միայն աստվածներին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում