ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 13-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Կողմերը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:
Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները տեղեկություններ են փոխանակել Հայաստանում եւ Ռուսաստանում համավարակի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
ԱԺ լրատվական ծառայությունը փոխանցում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել քննարկումները տեսակապի միջոցով: