Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

«Խնդիրը ԵՄ անդամ մի քանի երկրի հետ է». Հայաստանի ու ԵՄ-ի միջև ազատ վիզային ռեժիմի երկխոսության մեկնարկի խոչընդոտ է նաև կորոնավիրուսը

Եվրամիությունը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերության» անդամ երկրների հետ առանց այցագրի ռեժիմի մասին բանակցություններ կսկսի միայն որոշակի պայմանների կատարման դեպքում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ վկայակոչելով «Արևելյան գործընկերության» քաղաքականության մասին ԵՄ Խորհրդի հրամանագիրը: Եվրամիությունը մտահոգված է, որ ապաստան տրամադրելու վերաբերյալ մեծ թվով դիմումներ են ստանում որոշ գործընկեր երկրների քաղաքացիներից: ԵՄ կարճատև այցեր կատարելու նպատակով առանց վիզայի ռեժիմից օգտվում են «Արևելյան գործընկերության» երկրներից Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, իսկ Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի քաղաքացիներին Եվրամիության տարածք մուտք գործելու համար մուտքի արտոնագրեր են անհրաժեշտ: Խորհուրդն ընդգծում է, որ եթե պայմանները թույլ տան, ապա առաջիկայում կքննարկվի վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցություններ սկսելու հնարավորությունը: Հայտարարության համաձայն՝ պայմանները, մասնավորապես, ներառում են գործող ճանապարհորդական ռեժիմի պահպանում, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի կիրառում:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանի հետ առանց վիզային ռեժիմի շուրջ երկխոսությունը պետք է սկսված լիներ դեռ 2018 թվականի ավարտին: «Բայց եղան քաղաքական փոփոխություններ, Եվրամիությունն էլ ժամանակ վերցրեց, քանի որ իրենց մոտ ևս ընտրություններ էին։ Հիմա էլ կորոնավիրուսը կհետաձգի այդ հարցը։ Բայց այն, որ ժամանակին Հայաստանը անցել էր շատ մեծ ճանապարհ ու պատրաստ էր, որ Եվրոպական խորհուրդը ընդուներ քաղաքական որոշում, Եվրոպական հանձնաժողովին էլ տար մանդատ, որ Հայաստանի հետ սկսեն նախապատրաստել բանակցությունների սկզբնական փուլը՝ ակնհայտ է։ Իսկ թե այժմ երբ կսկսվի այդ երկխոսությունը՝ դժվարանում եմ ասել, որովհետև ի վերջո Եվրոպական խորհուրդը պետք է քաղաքական որոշում ընդունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց՝ Հայաստանն արդեն շատ չափանիշներով պատրաստ էր, ու եթե արագ տեմպերով կարողանայինք հասնել որոշակի խնդիրների լուծմանը՝ 2018-ի ավարտին հնարավոր էր սկսել այդ երկխոսությունը. «Պարզապես պետք է գիտակցել, որ եվրոպացիները քաղաքական դիտարկումներ են անում։ Ապրիլ-մայիսին եղան փոփոխություններ, դեկտեմբերին եղան ընտրություններ, նոր կառավարությունը մինչև ձևավորվեց՝ այնտեղ ընտրությունների ժամանակ եղավ։ Այո՛, կարելի է խոսել նաև բաց թողնված հնարավորությունների մասին, բայց պետք է հասկանանք, որ քաղաքական որոշման հասնելու համար անդամ բոլոր 28 երկրները պետք է համաձայնություն տան»։

Պողոսյանն արձանագրում է՝ մեկ անգամ չէ, որ նշվել է, որ կան երկու-երեք երկրներ, որոնք Հայաստանի նկատմամբ ունեն վերապահումներ. «Քաղաքական բանակցություններում այդ վերապահումները պետք է հարթել, որ այդ որոշումը կայացվի։ Հույս ունենալ, որ կորոնավիրուսի այս պայմաններում շատ արագ կերպով հնարավոր կլինի հաջողության հասնել՝ այնքան էլ տեղին չէ։ Միգուցե սա դժվար է, բայց մենք ունենք այսօրվա դրությամբ ավելի շատ ոչ թե տեխնիկական խնդիրներ, այլ մի քանի անդամ երկրների հետ քաղաքական խնդիրներ։ Պետք է այդ դիմադրությունը հաղթահարենք ու հաջողություն գրանցենք։ Թե ինչքան ժամանակ կպահանջվի՝ կախված կլինի հայկական կողմի վարած բանակցություններից։ Տեխնիկական իմաստով բոլոր խոչընդոտները հաղթահարված են, այդ թվում՝ ռեադմիսիայի պայմանագրի հետ կապված հարցերը»։

Արդյոք որոշ երկրների հետ է պահում նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ լինե՞լը՝ հարցին ի պատասխան Թևան Պողոսյանն ասաց. «Ո՛չ, խնդիրն այդ ինստիտուտների հետ չէ։ Խնդիրը Հայաստանի Հանրապետության և կոնկրետ ԵՄ անդամ որոշ երկրների հետ է։ Եթե լիներ նմանատիպ խնդիր, ապա պետք է 2013-ից հետո ասեին, որ Հայաստանի հետ նման բան անհնար է, որովհետև դուք դարձաք ԵԱՏՄ անդամ։ Բայց նման բան չեն ասել։ Խնդիրն այլ դաշտերում ման գալ պետք չէ, պետք է գիտակցել, որ սա կոնկրետ մի քանի երկրների հետ տարվող քաղաքական բանակցության հարց է։ Պետք է աշխատենք, որ կարողանանք դրական արդյունքի հասնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում