Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հաղորդել է, որ Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբը որոշել է մայիսի 25-ից բացել բոլոր մզկիթներն ու կրոնական վայրերը:
Բացի այդ, նույն օրը կբացվեն նաև ռեստորաններն ու վարսավիրանոցները:
Ներկայումս որոշ ռեստորաններ աշխատում են առաքման ռեժիմով, բայց մեծ մասը մնում է փակ: