Հուլիսի 21-ին ժամը 17:29-ին տեղեկատվություն է ստացվել այն մա¬սին, որ ժամը 14.15-ից մինչեւ ժամը 14:30-ը տեղացած անձրևի և կարկուտի հետևանքով առաջացած սելավաջրերով է լցվել մարզի Լուսաղբյուր գյուղի հարակից երկաթգծի «Ղալթախչի» կայարանի շենքը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ վնասվել են երկաթգծի էլեկտրական սարքավորումները, սելավաջրերը լցվել են հարակից ցան¬քա¬տա¬րածություններ, բնակելի տների և օժանդակ կառույցների նկուղներ, ջրախեղդ են եղել 2 հորթ և հավեր:
Ժամը 19:00-ի սահմաններում «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի վթարավերականգնողական ծառայության կողմից երկաթգծի աշխատանքը վերականգնվել է:










































