Tuesday, 14 05 2024
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան

Համացանցում անպատվությունն ու հայհոյանքը պետք է զսպել․ դրական նախադեպ՝ Քննչական կոմիտեից

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թ. մայիսի 6-ին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է քրեական գործ՝ «Narek Sargsyan» օգտատիրոջ կողմից «Facebook» սոցիալական կայքում ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատիրոջ անհատական էջից ներբեռնվել է կայքի բոլոր օգտատերերի համար հասանելի՝ 21 րոպե տևողությամբ տեսանյութ, որի զննությամբ պարզվել է, որ հիշյալ օգտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի և դրանց մասնակիցների հասցեին, ինչպես նաև անհասցե սոցիալական բաց հարթակում հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ, կատարվել լկտի ու վիրավորական արտահայտություններ, դրա ընթացքում տրվել նաև բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2020 թ. մայիսի 8-ին Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 5-րդ կետով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Սա սոցիալական ցանցերում հայհոյելու, վիրավորելու համար անձին մեղադրանք առաջադրելու առաջին դեպքն է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշեց՝ սա խոսքի ազատության ոտնահարման հետ կապ չունի։

«Սա խոսքի ազատություն չէ։ Եվրոպական կոնվենցիայում խոսքի ազատության սահմանում կա, բարեխիղճ լրագրության սահմանափակումներ կան։ Ի՞նչ է նշանակում հայհոյանքներ։ Ես չեմ կարծում, թե սա խաթարում է խոսքի ազատությունը։ Պետք է վերջ տրվեն անպարկեշտ խոսքերին։ Ինչո՞ւ պետք է մենք անվերջ դա լսենք ու տեսնենք։ Ես երբեմն համացանցում տեսնում եմ սարսափելի բաներ, անթույլատրելի հայհոյանքներ։ Գիտեք ինչ, դրա մասին պետք է մտածել ու պատժել։ Եթե կան սպառնալիքներ, հայհոյանքներ, պետք է պատժել, որպեսզի մնացածի համար պարզ լինի, որ այդկերպ չի կարելի ապրել ու գործել»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը, նախադեպը համարելով դրական։

Ժաննա Ալեքսանյանը միևնույն ժամանակ մտահոգություն հայտնեց այն առումով, որ այս պատիժները պետք է լինեն համաչափ։ Այսինքն՝ չպետք է պատժվեն, օրինակ, միայն իշխանության ներկայացուցիչների հասցեին վիրավորանքներ հնչեցրած մարդիկ, հակառակը ևս պետք է լինի։

Նշենք, որ կոնկրետ այս դեպքում Նարեկ Սարգսյան օգտատիրոջ էջը ուսումնասիրելիս, պարզ է դառնում, որ վերջինս հայհոյանքներ է ուղղում իշխանութան տարբեր ներկայացուցիչների նկատմամբ։ «Արդյոք համաչափությունը պահպանվելու է։ Օրինակ, վարչապետին պաշտպանող ֆեյքերի բանակ կա, որը նույնպես հայհոյում է։ Ես կուզենայի համաչափ, օբյեկտիվ ու առանց խտրականության լինի պատիժը։ Այնպես չլինի, որ իշխանությունը սկսի մյուս կողմին միայն պատժել։ Պետք է նաև պատժվեն իշխանությանը պաշտպանող ֆեյքերը կամ սանձարձակ բաներ գրող օգտատերերը։ Ես կուզենայի, որ օրենքը գործի, համաչափությունը պահպանվի։ Ես կարծում եմ, որ ճիշտ է այս գործելաոճը։ Ես մեկ շաբաթ առաջ տեսա սարսափելի պատկեր վարչապետին ուղղված։ Մինչև հիմա չեմ մոռանում։ Նույնիսկ չեմ կարող արտաբերել, այնքան խայտառակ, այլասերված բաներ էին գրել։ Ինչպե՞ս դա հանդուրժել։ Պատիժը պետք է սահմանվի անպայման»,- մանրամասնեց Ժաննա Ալեքսանյանը, ավելացնելով, որ այս հարցի նկատմամբ պետք է հետևողական լինել ու հետևել Քննչական կոմիտեին։

Տիկին Ալեքսանյանի խոսքով՝ հասարակությունը չպետք է հայհոյանքներ լսի, քաղաքակիրթ ձևը պետք է պահել, քննադատությունը չի կարող հայհոյանքներով լինել։ «Դա ատելության քարոզչություն է։ Մենք եթերներից դա տեսնում ենք։ Հանրության համար դա գրավիչ չէ։ Կարող ես քննադատել, բայց ոչ անպատվել, վարկաբեկել։ Սա պետք է զսպել։ Ես կողմնակից եմ, որ այդ զսպվածությունը լինի»,- ամփոփեց Ժաննա Ալեքսանյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում